|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել Փարիզին եւ Լոնդոնին կարգավորել միգրանտների հետ կապված իրավիճակը, որոնք նավակներով Ֆրանսիայից Միացյալ Թագավորություն են մեկնում Լա Մանշով՝ համաձայն Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի: Միյատովիչի նամակը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարներ Ջերալդ Դարմանենին եւ Պրիտի Պատելին չորեքշաբթի հրապարակվել է ԵԽ կայքում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան պետք է միգրանտների եւ ապաստան հայցողների իրավունքները դնեն Լա Մանշով միգրացիոն հոսքերը զսպելու իրենց ջանքերի կենտրոնում», - ասվում է հաղորդագրության մեջ: Հանձնակատարը նշել է, որ երկրները պետք է «այդ հարցը լուծեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ զերծ մնան իրավիճակի անհիմն քաղաքականացումից»։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պետք է գործեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի համաձայն, որոնց կողմերը «խոստացել են հետեւել»: