Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-11-11 16:43
Քաղաքական

Էդիկ Բարսեղյանին նյարդայնանալ չի կարելի` տարեց մարդ է

Էդիկ Բարսեղյանին նյարդայնանալ չի կարելի` տարեց մարդ է

Թեեւ «Երկիր»-ի հետ զրույցում Հայկական երիտասարդական կենտրոնի նախագահ, մեդիամագնատ Անդրանիկ Նիկողոսյանը վստահեցրեց, որ իր` իբր Արարատի մարզպետ նշանակվելու մասին մամուլից է տեղեկացել, նաեւ տեղյակ է, որ Արարատի ներկայիս մարզպետ Էդիկ Բարսեղյանն արդեն հասցրել է մի լավ բարկանալ այդ լուրից:

 

Թերթերից մեկին տված հարցազրույցում Բարսեղյանը նախ հերքել է իր պաշտոնանկության մասին լուրը, իսկ Անդրանիկ Նիկողոսյանի մասին ասել. «Ո՞վ ա Անդոն, ես նրան կատոկ կանեմ, ո՞վ ա նրան ճանաչում»:

 

Մեր թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Նիկողոսյանը նշեց, թե տեղյակ չէ` Արարատի մարզպետն «ինչ կատոկներ է անում», բայց մի բանում վստահ է` «Արարատի մարզի գյուղական համայքներում կատոկ անելու տեղեր շատ կան, բայց կատոկները թող ընտեղ օգտագործեն»:

 

Նիկողոսյանը համոզմունք հայտնեց, որ Բարսեղյանի ասածները ծերության նշան են. «Էդիկ Բարսեղյանին ես վաղուց եմ ճանաչում, նա էլ ինձ է շատ լավ ճանաչում` ես էլ եմ Արարատի մարզի բնակիչ եւ այնտեղ մի շարք բաներ եմ կառուցել: Մարզպետի կողմից էլ ոսկե շքանշանով եմ պարգեւատրվել: Եթե Արարատի մարզպետը մոռացել է, ինչ ասեմ... բա չասեմ` «ստարոստ նե ռադոստ»:

 

Մեր այն հարցին, թե չի՞ կարծում, որ Բարսեղյանի  պահվածքը պայմանավորված է նրանով, որ մարդն, իրոք, հասկանում է, որ մարզպետի աթոռին նստելուն շատ քիչ է մնացել, Նիկողոսյանը պատասխանեց. «Դա էլ իր խնդիրն է, ես ինչ անեմ: Եթե որեւիցե հարցով կարող եմ օգտակար լինել, որ չներվայնանա, չջղայնանա, պատրաստ եմ օգնել, որովհետեւ նրան ներվայնանալ չի կարելի` տարեց մարդ է»:

 

Մեր հավաստի տեղեկություններով`  Անդրանիկ Նիկողոսյանին Արարատի մարզպետ են նշանակելու մոտ օրերս: