|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Լոնդոնի կողմից ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը հարցազրույց են տվել RT-ին և Sputnik-ին: Նրանք հերքել են բոլոր մեղադրանքները` հաստատելով, սակայն, որ եղել են Եվրոպայում գործնական նպատակներով և որպես զբոսաշրջիկներ:
Խոսելով` Լոնդոնի մեղադրանքների մասին, թե իբր թունավոր նյութը գտնվել է օծանելիքի սրվակում, նրանք նշել են, որ դա կառաջացներ ոստիկանության և մաքսակետի աշխատակիցների հարցերը:
«Մենք հույս ունենք, որ այդ իրավիճակը կպարզվի»,- ասել է Պետրովը:
Կասկածյալները կոչ են արել Լոնդոնին` գտնել հանցագործության իսկական մեղավորներին:
«Այդ ամբողջ իրավիճակն ուղղակի ֆանտաստիկ և ճակատագրական համընկում է»,- ասել է Պետրովը:
Նրանք, սակայն, հրաժարվել են պատասխանել իրենց փոխհարաբերությունների մասին հարցին:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ իրենք գտել են կասկածյալներին, և որ նրանք քաղաքացիական անձինք են: