|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թեհրանը ձեռքները ծալած չի նստի` կապված Ջիբրալթարի իշխանությունների կողմից Grace 1 իրանական նավթատար նավի ձերբակալության հետ, և Լոնդոնին պատասխան կտա: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին. հայտնում է Minval.az-ը` Пресс-ТВ-ին հղումով:
«Անհավատ Բրիտանիան ծովահենության է դիմել և գողացել մեր նավը: Իրանի Հանրապետությունը և հավատով մարդիկ այդ վատ քայլն անպատասխան չեն թողնի»,- ասել է նա:
Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է Բրիտանիային հետևանքներով: