|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիան անցել է սև փիարի, իսկ Լոնդոնի գործողությունները «սադրանք են և արկածախնդրություն»: Այդ մասին նա ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ժամանակ:
Զախարովան նաև անակնկալ է խոստացել Լոնդոնին: «Մենք անակնկալ ունենք բոլոր նրանց համար, ովքեր կա'մ խիղճ, կա'մ համարձակություն ունեն ինչ-որ կերպ զուգահեռներ տանելու Ռուսաստանի և Երրորդ ռեյխի միջև»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լոնդոնը Ռուսաստանին է մեղադրում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը համեմատել էր ՌԴ-ում կայանալիք 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և նացիստական Գերմանիայում 1936 թվականի օլիմպիական խաղերը: