Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոչ է արել աջակցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր հրապարակված նամակում նշվող՝ 2019 ֆինանսական տարվա համար առանցքային առաջնահերթություններին : Հանձնաժողովի նախաձեռնության մասին հայտարարվեց, երբ հայ խորհրդարանականների պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ մեկ շաբաթ աշխատանքային այցով՝ այդ թվում Կոնգրեսի անդամների հետ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև երեկվա ողջույնի ընդունելության համար:
Նամակում մասնավորապես նշվում է. §Սույն նամակով երախտագիտություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին՝ Հայաստանին և Արցախին (Լեռնային Ղարաբաղ) ուղղված աջակցության՝ վերջինիս երկարամյա առաջնորդության համար, հատկապես երբ տոնում ենք ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մեկ դարը: Հորդորում ենք Ձեզ, երբ ձեր գործընկերների հետ 2019 ֆինանսական տարվա համար Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների օրինագծի մշակման վրա աշխատեք, առաջ քաշել ԱՄՆ-ի շահերն՝ ամրապնդելով Հայաստանի անկախությունը, սատարելով Արցախում տևական ու հաստատուն խաղաղությանը և աջակցելով Հայաստանին՝ որպես տարածաշրջանային ապահով ապաստանի Միջին Արևելքում վտանգի տակ գտնվող փախստականների համար:
Բացի այդ, նամակում կոչ է արվում է 6 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Արցախին` ականազերծման աշխատանքների, վերականգնողական ծրագրերի և ջրամատակարարման համակարգերի համար: Այն նաև հորդորում է վերացնել որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական արգելքներ, որոնք առնչվում են ԱՄՆ ճանապարհորդությանը, հաղորդակցմանը կամ շփմանը Արցախի կառավարության պաշտոնյաների կամ քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ: Նաև նախատեսում է ոչ պակաս, քան 4 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Ռոյս-Էնգել խաղաղության առաջարկների իրականացմանը` տարածաշրջանում անվտանգության բարելավման համար:
Ի պատասխան Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումների և ագրեսիվ ռազմատենչ հռետորաբանության` Հայկական հարցերով հանձնախումբն առաջարկում է «կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, մինչև վերջինիս կառավարությունը դադարեցնի իր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, վերջ տա պատերազմի վերսկսման սպառնալիքներին և համաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»: Նամակում նաև Ազատության աջակցման ակտի 907 բանաձևի ավելի խիստ դրույթների [ընդունման] կոչ է արվել` ապահովելու, որ Ադրբեջանը պարտավորվի թշնամական գործողություն չձեռնարկել Հայաստանի կամ Արցախի դեմ, և փոխարենը երկարատև խաղաղության հասնելու հանձնառություն դրսևորի՝ բացառապես ոչ բռնի միջոցներով:
Ինչպես նամակում նշված է, Հայաստանն անկախության տարիներից ի վեր զգալի մեծ քայլեր է ձեռնարկել, և շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, արտահայտման ազատությանն ու ազատ գործարարությանը, միևնույն ժամանակ մասնակցել ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին: Հետևաբար, Հայկական հարցերով հանձնախումբն առաջարկում է, որ Հայաստանը ոչ պակաս քան 30 միլիոն ԱՄՆ դոլար ստանա տնտեսական օգնության համար, ոչ պակաս, քան 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ ռազմական օգնության, ինչպես նաև Գիտության, Տեխնոլոգիաների, Կրթության և Մաթեմատիկական կրթության դրամաշնորհի վերաբերյալ ամբողջական ու արդար քննարկում՝ վերջինիս պետական կրթական համակարգի համար՝ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջոցով:
Վերջում, Հանձնախումբը նամակում հորդորում է ենթահանձնաժողովին առնվազն 20 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ «օգնելու Հայաստանին փոխադրման աջակցություն տրամադրել Սիրիայի և Մերձավոր Արևելքի փախստականներին, ովքեր անվտանգ ապաստան են գտել Հայաստանում»՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի ջանքերն՝ ապաստան տրամադրել մոտավորապես 25,000 փախստականների Սիրիայից՝ չնայած փոքր երկիր լինելուն:
«Հայկական համագումարը մեծապես խրախուսում է իր համայնքային ակտիվիստներին կապ հաստատել իրենց կոնգրեսականի հետ և հորդորել, որ նրանք ստորագրեն այս երկկուսակցական նախաձեռնությունը՝ հետագայում ևս աջակցելու Հայաստանին և Արցախին», - հայտարարել է Համագումարի քարոզչական հարցերով պատասխանատու Մարիամ Խալոյանը:
Ներկայացուցիչների պալատն ու Սենատը դեռ չեն ավարտել 2018 ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը: Ավարտելուց հետո հանձնաժողովները կանցնեն 2019 ֆինանսական տարվա օրինագծերին: