ԱԶԳ. Ամերիկայի հայկական համագումարը վրդովված է Գիֆորդսի դեմ մահափորձի առնչությամբ
«Ամերիկայի հայկական համագումարը խորապես ցավում է հունվարի 8-ին Արիզոնա նահանգի Տուքսոն քաղաքում կատարված ազգային ողբերգության առնչությամբ, որի ընթացքում 6 մարդ է զոհվել եւ 13 հոգի վիրավորվել, նրանց թվում` կոնգրեսական Գաբրիելա Գիֆորդսը: Այս նողկալի արարքը պետք է բոլորի համար ազդանշան լինի, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ անհանդուրժողականության մթնոլորտ է ձեւավորվում: Մենք խորապես վշտացած ու վրդովված ենք, որ նման հանցագործություն կատարվեց, բայց հույս ենք փայփայում, որ կոնգրեսական Գիֆորդսը շուտով կապաքինվի եւ կվերստանձնի իր պարտականությունները Արիզոնայի 8-րդ ընտրատարածքում: Նա մարդու իրավունքների եւ ցեղասպանության կանխարգելման հարցերում սկզբունքային էր եւ երկու անգամ (2007-ին եւ 2010-ին) կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման քվեարկություններում»,- ասված է Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակից ստացված մամլո հաղորդագրության մեջ: