կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-07 22:33
Քաղաքական

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում  Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակը, ինչպես նաև՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը։ Միևնույն ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաև` Հայաստան – Եվրոպական միություն համաձայնագրին։

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նաև հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվել են նաև համագործակցության նոր ձևաչափ, մասնավորապես՝ օժանդակությունից անցում դեպի առևտրային հարաբերությունների: