|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիան կշարունակի իրագործել իր ծրագրերը Արևելյան Միջերկրական ծովում ինչպես «դաշտում», այնպես էլ դիվանագիտության ոլորտում, քանի դեռ այս հարցում գերակշռում է ողջախոհությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երկրի նախարարների կաբինետի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում. հայտնում է Anadolu- ն:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ Անկարան միշտ պատրաստ է երկխոսության և հավասար հիմունքներով լուծել Արևելյան Միջերկրական ծովում առկա տարաձայնությունները:
Ըստ Էրդողանի՝ միջերկրածովյան երկրները պետք է մշակեն այնպիսի բանաձև, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար և պաշտպանի դրանցից յուրաքանչյուրի իրավունքները: