|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքին պատմել է, որ Ռուսաստանից արդեն ստացել են С-300 զենիթա-հրթիռային համալիրների առաջին խմբաքանակը: Հարցազրույցում, որը ամբողջությամբ եթեր կհեռարձակվի այսօր երեկոյան, Սիրիայի նախագահն ասել է, որ ռազմական տեխնիկայի հաջորդ խմբաքանակին սպասում են «մոտ ժամանակներս». տեղեկացնում է mignews.com-ը:
Նա նաեւ նշել է, որ իր կառավարությունը չի խոչընդոտի խմբերին, «որոնք կպայքարեն Գոլանի բարձունքների ազատագրման համար»` ակնարկելով նաեւ «Հըզբոլլահի» գրոհայիններին: