կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 13:00
Հասարակություն

4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսով. Լևոն Ալթունյան

4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսով. Լևոն Ալթունյան

Այսօր` կառավարության նիստից հետո, առողջապահության նախարար Լևոն Լաթունյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մի շարք հարցերի, մասնավորապես` այսօրվանից ուժի մեջ մտած «Դեղերի կարգավորման մասին» օրենքին:

Ըստ նախարարի` 4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսով, 2000-ը մնում են ազատ վաճառքումջ:

 «Այն դեղերը, որոնք պարունակում են հոգեմետ և թմրեցնող ազդեցություն, հորմոնալ և ուժեղ ազդեցություն են գործում, դրանք կանցնեն բժշկի նշանակման ներքո: Ընդ որում` բժիշկը կարող է լինել ոչ անպայման պոլիկլինիկայի աշխատակից, այլ տվյալ հիվանդի բուժմամբ զբաղվող բժիշկը»,- ասաց Ալթունյանը` հավելելով, որ նման պրակտիկա արդեն տասնյակ տարիներ կա եվրոպական մի շարք երկրներում:

Ինչ վերաբերում է այդ որոշման հարուցած դժգոհություններին, նախարարը կարծիք հայտնեց, որ դա պայմանավորված է մարդկանց անտեղյակությամբ:

Հարցին` արդյո՞ք չեն թանկանա դեղերն այս որոշումից հետո, Ալթունյանը պատասխանեց. «Ես չեմ կանխատեսում դեղերի թանկացում»: