|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների հետեւանքով Իրանը զրկվել են կենսականորեն անհրաժեշտ մի շարք դեղամիջոցներից. գրում է The Guardian-ը: Օրինակ` կտրուկ նվազել են քաղցկեղի եւ հեմոֆիլիայի դեմ պայքարի դեղամիջոցները:
Ըստ թերթի` Իրանին միջուկային ծրագրից հրաժարվել ստիպող պատժամիջոցներ կիրառելիս արեւմտյան երկրները նախատեսել են դեղամիջոցների մատակարարման խնդրի լուծում, սակայն այդ միջոցառումները չեն գործում իրանական բանկերի հետ գործարքների կոշտ սահմանափակումների հետեւանքով:
«Երբեմն ձեռնարկությունները համաձայնում են մեզ դեղորայք վաճառել, սակայն մենք նրանց վճարելու միջոց չունենք»,- The Guardian-ին պատմել է Իրանի խոշորագույն` Darou Pakhsh դեղագործական ընկերության տնօրենը` հավելելով, որ որոշ դեղամիջոցներ էլ պարունակում են բաղադրիչներ, որոնք արգելված է վաճառել Իրանին, քանի որ դրանք կարող են օգտագործվել ռազմական արդյունաբերության մեջ: