Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-ից որոշ դեղամիջոցներ հնարավոր է գնել միայն դեղատոմսով, և թե ինչպես են վերաբերվում առողջապահության նախարարության այս որոշմանը, փորձել է պարզել «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ-Փի-ՋԻ» ՍՊԸ-ն: Ընկերությունը մարտի 20-30-ը Հայաստանի մարզերում ու Երևանում 1120 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել:
Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների գերակշիռ՝ 52 տոկոսը նշել է, որ ընդհանրապես բացասական է վերաբերվում որոշմանը, իսկ լիովին դրական է վերաբերվում հարցվածների միայն 7.6 տոկոսը:
«Հարցրել ենք նաև, թե բնակչության քանի տոկոսն է անձամբ տեղյակ՝ որ դեղամիջոցներն է հնարավոր գնել դեղատոմսի առկայությամբ: Հարցվածների մեծ մասը՝ 55.2 տոկոսը, պատասխանել է, որ մասամբ է տեղյակ, և միայն 1.2 տոկոսն է ասել, որ ամբողջությամբ տեղյակ է: 26.7 տոկոսն ընդհանրապես տեղյակ չի եղել, թե այսուհետ որ դեղերն են դեղատոմսով բաց թողնելու»,-ասաց նա:
Ընկերությունը հետաքրքրվել է նաև, թե բնակիչներն ինչ կարծիք ունեն՝ արդյո՞ք առողջապահության նախարարությունը պատշաճ կերպով և ճիշտ ժամանակին իրազեկել է դեղամիջոցների վաճառքի վերաբերյալ փոփոխությունների մասին: Այս հարցին էլ հարցվածների գերակշիռ՝ 35.7 տոկոսը պատասխանել է` ավելի շուտ տեղեկացրել է, սակայն 24.7 տոկոսի կարծիքով՝ ընդհանրապես չի տեղեկացրել:
Հիշեցնենք նաև, որ նախարարների գործունեությունից ամենացածրը գնահատել էին հենց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի աշխատանքը: