կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-24 16:13
Հասարակություն

Քաշել է նախկին կնոջ մազերից, գցել գետնին ու մետաղյա ափսեով ծեծել

Քաշել է նախկին կնոջ մազերից, գցել գետնին ու մետաղյա ափսեով ծեծել

«Փաստինֆո»-ն գրում է. «Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը, և նրա նկատմամբ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի` 50.000 ՀՀ դրամի, չափով:

Դատավճռով իրեղեն ապացույց ճանաչված և գործին կցված մետաղական ափսեն պետք է հանձնվի տուժողի տնօրինությանը:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը 2017 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, իրենց տանը, նախկին կնոջը մեղադրելով իրենից ամուսնալուծվելու և իր կյանքը «խորտակելու» մեջ՝ կենցաղային հողի վրա, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում քաշել է նրա մազերից, վայր գցել գետնին, ապա մետաղյա ափսեով դիտավորությամբ բազմաթիվ անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին՝ իր հիշյալ գործողություններով կնոջը պատճառել է ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք՝ աջ դաստակի 5-րդ մատի արյունազեղում՝ ծեծի ենթարկել կնոջը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: