Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացի Դիանա Մ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 10-ին` ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը փողոցում կանգնելու համար դիտողություն է արել իրեն և պահանջել է հեռանալ: Մերժում ստանալով` ոստիկանության աշխատակիցը բռնություն է կիրառել իր նկատմամբ` բռնելով մազերից գլուխը հարվածել է հարակից կրպակի դռանը, որից հետո բռունցքով հարվածներ է հասցրել գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Դիանա Մ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակցի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: