|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21:00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 57-ամյա Դարյա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, տան 2-րդ հարկ տանող աստիճանների վրա, վիճաբանության ժամանակ, հարսը` 27-ամյա Էմմա Շ.-ն, քաշել է ոտքից, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել աստիճանների վրա և ստացել վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էմմա Շ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: