կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 10:50
Հասարակություն

Հրել-գցել է գետնին ու վնասվածք պատճառել

Հրել-գցել է գետնին ու վնասվածք պատճառել

Ապրիլի 8-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1992 թ. ծնված Հրաչյա Հ.-ին և 1980 թ. ծնված Արշակ Մ.-ին:

 

Նույն օրը, ժամը 08.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1984 թ. ծնված Արամ Մ.-ին՝ «հոնքային, քունքային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ վերք, շրթունքի ստորին շրջանի հետին մակերեսի պատռված վերք» ախտորոշմամբ:

 

Ոստիկանները պարզել են, որ գիշերը, ժամը 03.00-ին, Արշակ Մ.-ն վիճաբանել է Արամ Մ.-ի հետ, որի ընթացքում նրան հրել-գցել է գետին: Արամ Մ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: