կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 15:00
Իրավական

30 դիմակավորված մարդ գիշերը 5-ին մտել են իմ տուն, մորս խփել-գցել գետնին, իսկ եղբորս տարել. Նորատուսի բնակիչ. 168.am

30 դիմակավորված մարդ գիշերը 5-ին մտել են իմ տուն, մորս խփել-գցել գետնին, իսկ եղբորս տարել. Նորատուսի բնակիչ. 168.am

«Այս գիշեր ժամը 5-ի կողմերը 30 դիմակավորված անձինք մտան իմ տուն, գցեցին գետնին, քաշքշեցին մորս, նրան էլ խփեցին-գցեցին գետնին, ինձ էլ քարշ տալով՝ տնից հանեցին դուրս: »,- 168.am-ի  հետ զրույցում պատմեց Նորատուսի բնակիչ Գրիգոր Մնոյանը:

«Քարշ տալով ահագին տեղ տարան, հետո նրանցից մեկին զանգեցին, հեռախոսով խոսելուց հետո ասաց՝ չէ, սա ինքը չի: Ես ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, թե էս ամեն ինչը ինչի համար է կատարվում, բայց երբ զանգեցի եղբորս՝ ասեցի՝ արի ինձ օգնության, եղբայրս եկավ, նրան այդ դիմակավորված մարդիկ տարան»,- ասաց Գրիգոր Մնոյանը՝ նշելով, որ ժամեր են անցել, բայց ոստիկաններից չի կարողանում պարզել, թե եղբորն ինչի համար և ուր են տարել:

Նրա խոսքով՝ իր հղի կնոջ ու մոր ներկայությամբ 30 համազգեստավոր տղամարդ իրեն բռնության է ենթարկել, դիմել ապօրինությունների, ահ ու սարսափ տարածել իր տանն ու հեռացել:

«ԱմբողջՆորատուսում համազգեստավոր մարդիկ են, չեք պատկերացնի, թե էստեղ ինչ է կատարվում, հիմա ողջ գյուղը դուրս է գալիս ճանապարհը փակելու, ու այսպես մեր դժգոհությունն ենք արտահայտելու իրավապահ մարմինների կատարած գործողությունների նկատմամբ»,- ասաց Մնոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Ըստ մամուլի տեղեկությունների նրանք ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով փորձել են կտրել նրանց երկուսի պարանոցները:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ հիվանդանոցում որեւէ մեկը չի սպանվել: