|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հարավկորեական Փհենչանում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը չի սկսել միայն լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։ Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներն արդեն ավարտել են իրենց ելույթները։
18-ամյա Կարապետյանի մարզագույքի հետ կապված սկանդալային միջադեպից հետո մամուլում շարունակվում է քննարկվել օլիմպիական խաղերին հայ մարզիկի մասնակցության հարցը։ Այսօր տեղեկություն տարածվեց, թե Կարապետյանը պետք է մասնակցեր հսկա ոլորավայէջք մրցաձևին, սակայն ելույթ չի ունեցել։
Yerkir.am-ի հետ զրույցում Կարապետյանը հայտնեց, որ ի սկզբանե պարզ էր, որ ինքը պետք է հանդես գա միայն հատուկ ոլորավայրէջք ձևում, իսկ հսկա ոլորավայրէջքին չի մասնակցել, քանի որ անհրաժեշտ վարկանիշ չի ունեցել։
Հայաստանի վերջին ներկայացուցիչը պայքարի մեջ կմտնի փետրվարի 22-ին։