|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օսլոյում երեկ մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությանը 10 կմ տարածությունում ելույթ ունեցան Հայաստանի 4 ներկայացուցիչներ։
Բարձր վարկանիշ ունեցող դահուկորդները միանգամից իրավունք ունեին ելույթ ունենալ եզրափակիչում, իսկ ահա մյուս մասնակիցները որակավորման փուլում պայքարեցին 10 ուղեգրերի համար։
Հայ դահուկորդներից հաջող հանդես եկավ 18-ամյա Սերգեյ Միքայելյանը (Աշոցք), ով 47 մասնակիցների շարքում գրավեց 3-րդ հորիզոնականը և նվաճեց եզրափակչի ուղեգիր։
Մեր մյուս մասնակիցները դուրս մնացին տասնյակից. Թադևոս Պողոսյան (27), Շավարշ Գասպարյան (32), Հովհաննես Սարգսյան (40)։
Կանանց պայքարում ուղեգիր նվաճեց Սյուզաննա Վարոսյանը, ով 5կմ տարածությունում 8-րդ հորիզոնականը գրավեց 16 մասնակիցների միջև։ Վալյա Վարոսյանը հանգրվանեց 14-րդ տեղում և զրկվեց եզրափակիչում հանդես գալու հնարավորութունից: Վերջիններս Արթուր Միքայելյանի սաներն են: