Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Խառը մարտարվեստների ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Ռզաևին արգելվել է մասնակցել մենամարտերին ռուս մարզիկ Արթուր Կուլինսկու հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Մայիսի 22-ին Մոսկվայում կայացած մրցաշարում Ռզաևը հաղթել է ռուս Սերգեյ Պրիխոդկոյին։ Դրանից հետո ութանկյունից նա վիճաբանության մեջ է մտել Արթուր Կուլինսկու հետ՝ նրան անվանելով «ռուս խոզ» և փորձել ծեծկռտուք սկսել։ Ավելի ուշ Ռզաևը ներողություն է խնդրել Կուլինսկուց, ինչպես նաև նշել, որ չի ցանկանում վիրավորել ռուս ժողովրդին։
«Hardcore FC լիգան կայացրել է միակ հնարավոր որոշումը՝ դադարեցնել Ջավիդ Ռզաևի ելույթները մեր կազմակերպությունում: Մոտ ապագայում մենք հուսով ենք, որ Ջավիդից կլսենք ավելի մանրամասն, հիմնավոր դիրքորոշում: Հուսով ենք, որ ոչ միայն խոսքով, այլև գործով նա պատրաստ կլինի պատասխան տալ իր ասածների համար՝ դրանով իսկ արժանանալով բոլորի ներմանը»,- ասված է լիգայի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել էր Ռզաևի ցմահ որակազրկման մասին, որը նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը հաղորդում էր ներկայացել մարզիկի դեմ նրա վիրավորական հայտարարությունների վերաբերյալ։