Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում կայանալիք` «Մարտեր առանց կանոնների» առաջնությունում Դավիթ Խաչատրյանի և թուրք Հասան Գյանջեբեյի միջև մենամարտը չի կայանա: Պատճառը Դավիթի` Ցեղասպանության մասին հիշեցնող պաստառով հանդես գալն է:
Երեկ մամլո ասուլիսից հետո Թուրքիան հրաժարվեց, որ իր մարզիկը մրցի ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ: Մենամարտն ուղիղ եթերով պետք է ցուցադրվեր թուրքական հեռուստաալիքով:
Գյանջեբեյին նշել է. «Դուք միջազգային, քաղաքական ոչ իրականություն եք քարոզում»:
Դավիթ Խաչատրյանը պատասխանել է. «Դուք էլ կարող եք հանդես գալ պաստառով, որի վրա գրված կլինի, որ չի եղել Ցեղասպանություն»:
Թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուսաստանցի Օլեգ Ավանեսևը: Մենամարտը կկայանա վաղը: