|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում կայացած` Անատոլի Խառլամպիևի հիշատակին նվիրված աշխարհի սամբոյի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ այն պահին, երբ հնչել է ՀՀ հիմնը եւ 90 կգ քաշային կարգում հաղթող ճանաչված Աշոտ Դանիելյանին հանձնվել է ոսկե մեդալ, երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկը հրաժարվել է լսել Հայաստանի հիմնը, ուստի կանգնած մնալու փոխարեն ծնկել է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հղում անելով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին, այդ քայլը վատ է դիտվել նաև մրցաշարին ներկա ադրբեջանական ղեկավարության կողմից: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը մոտեցել և անձամբ ֆեդերացիայի նախագահից ներողություն է խնդրեց՝ հավաստելով, որ իրենք աշխատանքներ կտանեն մարզիկի հետ: Պատվանդանից իջնելուց հետո ադրբեջանցի մարզիկը նույնպես մոտեցել է Աշոտ Դանիելյանին և ներողություն խնդրել:
Մանրամասները՝ այստեղ: