|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-յան իր էջում դեմ է արտահայտվել իշխանությունների կողմից Արամ Աթեշյանին Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում վերանշանակելու անօրինական քայլի դեմ:
«Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարող (Խմբ.-պետության կողմից նշանակված հսկիչ) նշանակելու՝ սովորելու արժանի խաղեր է իրականացնում: Մենք չենք ընդունում հարկադիր կատարողին: Մենք ուզում ենք նոր պատրիարք ընտրել»,- գրել է Փայլանը:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների կողմից երկար ժամանակ անց փոխպատրիարքի պաշտոնում վերանշանակվեց Արամ Աթեշյանը, իսկ Գարեգին Բեքչյանը ստիպված հրաժարական տվեց: