|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին ադրբեջանցի կնոջ դեմ, որն ասել է, որ ցանկանում է կտրել 20 հայի գլուխ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հարցումներից մեկի ժամանակ հաղորդավարը «Ինչպիսի հանցագործություն կանեիք, եթե իմանայիք, որ պատասխանատվություն չեք կրի» լկտի հարց էր ուղղել մի կնոջ (որը, հետագայում պարզվեց, ադրբեջանցի է). կինն էլ, հարցին ի պատասխան, նշել էր, թե կկտրեր 20 հայի գլուխ։