|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր Վասիլիս Մարագոսը հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ:
Գործողությունների տարեկան ծրագիր (ԳՏԾ) 2018-ի քննարկման ընթացքում Տավուշը կարող է հաստատվել որպես պիլոտային մարզերից մեկը։ Տարեկան ծրագիրն ուղղված է տնտեսական աճի և մրցունակության բարձրացմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվում մարզի և ոլորտային (զբոսաշրջություն, ստեղծագործական արդյունաբերություն և գյուղատնտեսություն) զարգացման վրա:
Ետդարձի ճանապարհին Վասիլիս Մարագոսը այցելել է ԵՄ աջակցությամբ ձեռնարկված ծրագրեր Տավուշում (Ենոքավան) և Սևան քաղաքում գործող Բոհեմ արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկությում, հանդիպել այդ ծրագրերի շահառուներին: