կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-24 13:36
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Առողջության իրավունք» ՀԿ-ի առաջին պիլոտային ծրագիրը կիրականացվի սահմանային 3 մարզերում

«Առողջության իրավունք» ՀԿ-ն առաջին պիլոտային ծրագիրն իրագործելու է սահմանամերձ 3 մարզերում՝ Գեղարքունիքում, Վայքում և Տավուշում․ այն առողջության առաջնային պահպանման ծառայության բարելավման ծրագիր է Քովիդի կոնտեքստում՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀԿ-ի համանախագահ Անուշ Պողոսյանն ասաց ծրագիրը համարելու են հաջողված, երբ հասանելիություն ապահովեն մարզերում։

«Մարդու գոհունակության ամենակարևոր ցուցանիշներից մեկը հասանելիությունն է․ մենք հասնելու ենք դրան։ Եվ երկրորդը՝ կրթական մի մեծ կոմպոնենտ ունենք, այսինքն, մարզային առողջապահական համակարգի միջին և ավագ բուժաշխատողների կրթական կոմպոնենտի ապահովումը հենց իրենց մարզում»,-ասաց նա։

Անուշ Պողոսյանը պատահական չհամարեց մարզերից սկսելը, քանի որ, նրա խոսքով, մարզերում այսօր առողջապահական լուրջ խնդիրներ ունենք։

Մանրամասն՝ տեսանյութում․