Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգային այլ հարցերի թվում` ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել իրականացնել հակակարկտային պաշտպանության նոր, հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագիր: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացվելու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում:
Կառավարության նիստում պիլոտային ծրագիրը ներկայացնելիս ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է նաև ակնկալվող արդյունքների մասին.
- Պիլոտային ծրագրի իրականացումը կնպաստի հակակարկտային առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը, գյուղատնտեսությանը կարկտահարությունից հասցվող վնասների նվազեցմանը, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծմանը և գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Հարկ է նշել, որ հրթիռային հակակարկտային պաշտպանության առաջարկվող տեխնոլոգիաները հիմնովին տարբերվում են խորհրդային տարիների հրթիռային պաշտպանության ձևերից և, ըստ մասնագետների, չեն կրում նախկինում եղած ռիսկերը:
Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ ՀՀ դրամի վնաս: Վարչապետի հանձնարարությամբ` ոլորտում ուսումնասիրություններ են անցկացվել: Կարկտահարությունից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել ներդնել հակակարկտային պաշտպանության նոր եղանակներ: Որոշման ընդունումը հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը:
ԱԻՆ մամուլի ծառայություն