Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էկոնոմիկայի նախարարության համակարգի հետ կապված` հինգ տեսակի խախտումներ են արձանագրվել Վերահսկիչ պալատի կողմից եւ տրվել գնահատականներ. այսօր կառավարությանը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Հատկանշական է հատկապես հասարակական բիոզուգարաններին վերաբերող խնդիրը: Էկոնոմիկայի նախարարը կառավարությանը ներկայացրեց, որ երկու տեղում ներկայումս տեղադրված են դրանցից` Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եւ Տաթեւ վանքի հարակից տարածքներում:
«Այն, որ եկեղեցու տարածքում է, գործում է, իսկ այն, որ Տաթեւում է, ունի տեխնիկական խնդիրներ, անսարքություն: Պետք է նշեմ, որ այդ զուգարանների տեխնիկական կառավարման խնդիրը էկոնոմիկայի նախարարության համակարգում չի գտնվում, մենք ընդամենը տվյալ դեպքում հանդիսանում ենք մարմին, որը պետք է հետեւի, թե ինչպես է իրականացվում ծրագիրը»,- ներկայացրեց Վ. Ավանեսյանը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ո՞րն է պրոբլեմը: Նորանշանակ նախարարը պատասխանեց, թե ծախսը գնահատվում է անարդյունավետ ու նշեց, որ այդ տեսանկյունց մեկ բան ակնհայտ է` այդ զուգարանը չի աշխատում, բայց պետք է աշխատի, կա անսարքություն, որը պետք է վերացվի: Իսկ անսարքությունը վերացնելը փող արժե, ու մրցունակության հիմնադրամը պետք է դրանով զբաղվի, եւ այժմ զբաղվում է: Մյուս կողմից, ասաց նախարարը, հարց է, թե նմանատիպ զուգարանմերի գնումը պե՞տք էր, թե՞ պետք չէր:
«Եթե կառավարությունը որոշում է, որ նման ծրագիր պետք է իրականացնել, իսկ այնուհետեւ դա գնահատել անարդյունավետ, մի քիչ անհասկանալի է»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Վարչապետը նորանշանակ նախարարին հանձնարարեց այդ հարցը քննարկել նախարարությունում, որոհետեւ վերջին 5 տարիների ընթացքում այդ թեման մշտապես քննարկվել է` տուրիզմի զարգացման տեսանկյունից:
«Բոլորը բողոքում են, որ տուրիստական օբյեկտներում համապատասխան ծառայություններ չեն մատուցվում: Տուրիզմ զարգացնել, առանց այս համակարգերի, հնարավոր չէ: Հիմա Ձեր նախարարությունը նախաձեռնել էր այս պիլոտային ծրագիրը, եւ այդ զուգարանները պետք է լինեին ինքնածախսածածկման սկզբունքով աշխատող զուգարաններ, որովհետեւ դրանց համար վճար է նախատեսված: Բացի դրանից` բանկոմատներ են նախատեսված տեղադրել այդ զուգարանների կողքին, ինչպես նաեւ գովազդային վահանակների հնարավորություն կա:
Այսինքն` այդ բոլորը եկամուտ ապահովող արդյունքներ են: Եվ պրոյեկտի իմաստը, որ մեզ 5 տարի առաջ ներկայացրվել էր, դրանում էր կայանում»,- ասաց վարչապետը` նշելով, որ, փաստորեն, այդ պիլոտային ծրագիրը չի տվել այն արդյունքները, որ կառավարությունը ակնկալում էր, եւ այժմ կառավարությունը էկոնոմիկայի նախարարությունից լուծում է ակնկալում, թե ինչպես պետք է ՀՀ-ում այդ պրոբլեմը լուծվի:
«Եվ նաեւ գումարների հարցով` երեկ Արմավիրի մարզում գյուղացիներն էլ այս հարցը բարձրացրեցին` 540 հազար դոլար ավելի լավ է մեզ տայիք, գնացել եք ինչ ծրագիր եք իրականացրել»,- հավելեց Տիգրան Սարգսյանը, եւ նախարարից պատասխան ստացավ, որ այդ ծրագրի համար արտաբյուջետային միջոցների հաշվին ծախսվել է 100 միլիոն դրամ: