Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը: Հարցով հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշեց, որ երկար քննարկելու բան չկա և առաջարկեց քվեարկության դնել հարցը, քանի որ կառավարությունն էլ դեմ չէ:
Նշենք, որ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան բազային տուրքը սահմանված է 60-ապատիկի չափով, յուրաքանչյուր հաջորդ ներդիրի համար պետական տուրքը նվազեցվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով, սակայն ոչ պակաս, քան բազային տուրքի 10-ապատիկը: Էդմոն Մարուքյանն առաջարկեց ավելի պարզեցնել և սահմանել 40-ապատիկի չափով:
Հարցով հարակից զեկուցող` բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ պատգամավորների հետ կառավարությունը սերտորեն աշխատել է հանձնաժողովում, և որ արդյունքը դրական է:
«Հույս ունենք հիմա գալ համաձայնության: Պարոն Մարուքյանըն առաջարկեց պարզեցնել` տարեկան բազային տուրքը 40 հազար սահմանել վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրի համար: Համաձայն եմ, աջակցում եմ»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ճշտող հարց ուղղեց` այն սանդղակը, որ կա տուրքերի համար, կթողնե՞ն ուժի մեջ: Ստանալով դրական պատասխան` ասաց. «Պետական տուրքի չափը յուրաքանչյուր ներդիրի համար սահմանել 40 hազար, դա է դրվում քվեարկության»:
Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ էին, բացի «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Սերգեյ Բագրատյանից, նա չէր մասնակցում քվեարկություններին: Երբ Հարությունյանը նրանից հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը, որ չի մասնակցում: Բագրատյանը պատասխանեց. «Այս հարցերը էական չեմ համարում: Քվեարկությանը չմասնակցելն էլ է քվեարկություն»: