Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում «Ժառանգութուն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ըստ որի` ԱԺ-ն հայտարարությամբ ընդունում է 1918-1820 թթ. ընդունված հռչակագիրը:
ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարցրեց Զարուհի Փոստանջյանին, թե ինչո՞ւ պետք է ԱԺ-ն ընդունի հայտարարություն ընդունման մասին, դա նպատակահարմար չէ: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ ԱԺ-ն պետք է ընդունի փաստաթուղթ, որն արդեն ընդունվել է այլ մարմնի կողմից:
ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը հարցրեց. «Այս հայտարարությունը ընդունելով՝ մենք ի՞նչ լավ գործ ենք ուզում արած լինել»: Նախաձեռնության հեղինակը պատասխանեց, որ դա կարևոր է պետության համար` պետական մոտեցման տեսանկյունից:
Սամվել Ֆարմանյանը նշեց, որ եթե քաղաքական մեծամասնությունը կողմ քվեարկի դրան, կնշանակի, որ փոփոխում է պետության արտաքին դոկտրինը: «Եվ ես խնդրում եմ, որ մյուս անգամ ներկայացնեք այնպիսի նախագիծ, որ ես կարողանամ մեծ սիրով կողմ քվեարկել դրան»,- հավելեց նա:
Իսկ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատել էր, որ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի մեջ պատկերված է ՀՀ գերբը: «Ուզում եմ հարցնել` Դուք նման իրավունք ունե՞ք, որ գերբն եք ներառել: Պատկերացրեք` սա ընկնում է մի այլ մարդու ձեռքը, որ կարդում է, ու այստեղ հարևան երկրների հողերը ետ գրավելու մասին է խոսվում: Էսօր մեր երկիրը դատարկվում է, իսկ մենք մտածում ենք Կապադովկիայի մասին»,- հարցրեց նա: Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Լավ եմ արել` գերբը օգտագործել եմ, այդպես եմ ցանկացել»:
ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը հարցրեց. «Ձեր նպատակը ո՞րն է, եթե կարիք լիներ նման հայտարարության, ապա հանձնաժողովն այն կուղարկեր ԱԺ: Մենք ահռելի ժամանակ ենք ծախսում Ձեր քաղաքական ռոմանտիկայի վրա: Ես չեմ տեսել, որ հռչակագիրը ԱԺ-ն վավերացնի կամ ճանաչի, խալխերի պատրաստած հռչակագիրը Զարուհի Փոստանջյանը բերի, ասի` ճանաչեք»: Ապա պատգամավորը հավելեց. «Վատառողջ մարդ եմ, ես չեմ կարող իմ ողջ ժամանակը տրամադրել նման հարցերի»: Փոստանջյանն արաձագանքեց` ասելով, որ լավ բժիշկների է ճանաչում և կարող է Հարությունյանին ուղղորդել, ինչ վերաբերում է բուն հարցին, նա նշեց, որ ինքը ՀՀ քաղաքացի է, ազգությամբ հայ և երրորդ սերունդն է, որի պապերն արտագաղթել են: «Եվ այս հռչակագիրը համահունչ է իմ կրած արժեքային համակարգին»,- ասաց նա: