Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է. «Վանաձոր քաղաքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքից Աժ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, ով մեկ տարուց ավելի՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը, չի եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության լուռ հայացքի ներքո նրան տվել է վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք:
«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվանից հրապարակում է լրագրողական հետաքննություն այն մասին, որ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանին տրված տեղեկանքն առնվազն վիճելի է: Մեր ձեռքի տակ են հայտնվել ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկությունները՝ պատգամավորի՝ ՀՀ կատարած ելումուտի վերաբերյալ: Ըստ այդ փաստաթղթի՝ նա իսկապես Հայաստանից բացակայել է մեկ տարուց ավելի՝ ընդ որում կնոջ և որդու հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: