|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ ունի նախօրոք պլանավորված հանդիպումներ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Արմեն Սարգսյանի գրասենյակից՝ հավելելով, որ դեսպան Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ-ն ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում առաջարկն ընդունելու համար ժամանակ էր խնդրել և պատրաստակամություն հայտնել որոշում ընդունելուց առաջ հանդիպել քաղաքական տարբեր ուժերի ու հանրության լայն շրջանակները ներկայացնող գործիչների հետ: