|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Ժամանակը» գրում է. «Ժամանակի»՝ Ուկրաինայի իշխանությանը մոտ հուսալի աղբյուրների հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ, այնուամենայնիվ, Ուկրաինայի դիվանագիտությունն ուշադրություն է դարձնում հանգամանքներին, որոնց ճնշման ներքո հայկական կողմն ընդունել է ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայում քվերակության ժամանակ Ռուսաստանին աջակցելու մասին հայտնի որոշումը եւ մտադիր չէ իրավիճակը դրամատիզացնել դեմարշներով կամ այլ խիստ պատասխան միջոցներով:
Ավելին՝ մեր աղբյուրները հայտնել են, որ շուտով պրն Կուխտան կվերադառնա Երեւան եւ կշարունակի նախկին ռեժիմով իրականացնել իր պարտականությունները: Ստույգ ժամկետներ առայժմ չեն հաղորդվում, բայց ինչպես պարզաբանել են աղբյուրները, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի դեսպանը Երեւանում կլինի մինչեւ Զատիկ՝ ապրիլի 20-ը»: