կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 11:00
Քաղաքական

Հանրահավաքի օրը Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան

Հանրահավաքի օրը Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան

«Հրապարակը» գրում է.

 

«Հարավային Կորեայում հանգստացող Սերժ Սարգսյանը, ըստ ՀՀԿ աղբյուրների, լավ բարկացած է ոչ միայն որոշ ՀՀԿ-ականների՝ Քոչարյանի, ինչպես նաև գազի խնայողությունների առնչությամբ արած մեկնաբանություններից, այլև երկրորդ նախագահի որոշ ձևակերպումներից։ Կորեայում ներ- և արտաքաղաքական քննարկումների տրված Սերժ Սարգսյանի «թիմը» Հայաստան է վերադառնալու հունվարի 18-ին՝ միտինգի օրը։ Ըստ մեր աղբյուրների՝ այդ օրը պատահական չի ընտրվել, վերադարձող Սարգսյանին օդանավակայանում, ճիշտ է, կդիմավորեն ԱԽ անդամները՝ Գագիկ Ծառուկյանի «գլխավորությամբ», սակայն փողոցում՝ միտինգավորների բազմությունը։

 

Օրը պատահական չէ ընտրված նաև այն առումով, որ գազի դիմաց աննախադեպ վճարումների առնչությամբ զայրույթը պիկին հասած կլինի այդ օրերին ու կանի իր «սև գործը»։ Իր հերթին՝ իշխանությունների հույսը վատ եղանակն է, որը կխանգարի անհավես մարդկանց փողոց դուրս գալուն»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։