Նախագահ Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան և բուժումը կշարունակի Երևանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում։