Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրությունների» շարքում ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, ինչից հետո ռեժիսորը պատասխանեց լրագրողների հարցերին:
Փելեշյանը լրագրողների հարցերին պատասխանում էր իր ֆիլմերի ֆորմատով` կարճ, բայց բովանդակալից: Նա նշեց, որ իր ֆիլմերում բառերի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ բառն օգտագործելիս պահանջվում է այդքան տեւողության պատկեր, մյուս կողմից, ըստ նրա, տեղին օգտագործված բառերը կարեւոր են, բայց դրանք կաշկանդում են կերպար ստեղծելիս:
Հարցին, թե ի՞նչ ասել է ազգային կինո, Փելեշյանը պատասխանեց` հարցը նույնն է, ինչ հարցնեք` ես հա՞յ եմ:
«Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ` հակառակը լինի. այս արտահայտությունը հաճախ եմ օգտագործում, չնայած նրան, որ կյանքն անկանխատեսելի է: Եթե այսօր Հայաստանի մասին ֆիլմ նկարահանեի, մեր բնությունը կցուցադրեի, քանի որ բնությունը կարող է մեր մասին ամբողջական պատկերացում տալ»,- ասաց ռեժիսորը:
Հարցին, թե մտադրություն չունի վերադառնալ Հայաստան` այստեղ ապրելու եւ ստեղծագործելու, պատասխանեց. «Երեւի թե ունեմ մտադրություն: Տեսնենք, ոնց կստացվի»: