Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Հրապարակ» թերթը գրում է.«Լուրջ աշխատանքներ են տարվում, և ապրիլին արդեն Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան»,- ասաց մեր աղբյուրը: Ովքե՞ր են «լուրջ աշխատանք» տանում։ «Իր փաստաբանները, անունները տալ չեմ կարող, նրանց ընտրել է անձամբ ինքը` Վանոն, և հիմնավորումները պատրաստելուց հետո, մինչև ապրիլ, գուցեև մայիս, Վանոն վերջապես վտարանդիությունից կվերադառնա»: Ի՞նչ հիմքերով, իսկ գուցե դա ընդամենը Ձեր և նրա մերձավորների ցանկությո՞ւնն է։ «Վաղեմության ժամկետը լրացել է»:
Պնդում կար, որ փախուստի հիմքով այդ դրույթը չի կարող աշխատել։ «Չկա նման բան. փաստաբանները նաև այդ հիմնավորումների վրա են աշխատում»: Հիշենք` Վանոյի «Վիրտուալ Հայաստան» հոդվածաշարը, որը բում էր առաջացրել երկուհազարականներին, տպագրվում էր հենց Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ»-ում. Վանոյի վերադարձի առաջին դիմավորողներից մեկը հենց Նիկոլն էր, և իր վերջին բացառիկ հարցազրույցը տարիներ առաջ նույնպես տպագրվել էր «Հայկական ժամանակ»-ում»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: