|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԴ-ում խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում։
«Խորհրդակցությունների համար դեսպանին կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել խորհրդակցության։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք։ Ըստ այդմ` ես կարծում եմ, որ շատ շուտով կարելի է ակնկալել Սերգեյ Պավլովիչի վերադարձը Երևան և նրա պարտականությունների կատարման վերսկսումը»,- ասել է նա։
Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ Գալուզինը շեշտել է, որ դա բացառված է։
«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,– ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա: