կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-31 18:05
Սպորտ

Ես «Փյունիկ»-ը չեմ վաճառել, հանձնել եմ նոր սեփականատերերին. Ռուբեն Հայրապետյան

Ես «Փյունիկ»-ը չեմ վաճառել, հանձնել եմ նոր սեփականատերերին. Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ։

 - Մամուլում լուրեր են պտտվում, որ Դուք հեռանալու եք ՀՖՖ նախագահի պաշտոնից և Հայաստանից: Ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։

- Իսկ առաջինը որտե՞ղ է գրվել այդպիսի բան։ Նույն մամուլը մի օր գրում է, որ ես զբաղվում եմ նարկոբիզնեսով, մի օր՝ կանանց վաճառքով։  Նա, ով գրում է, հենց նա է դասալիքը։ Ես դասալիք չեմ լինի։ Եթե ուսումնասիրեք` ես ինչով եմ զբաղվում վերջում 10 տարում, կհասկանաք, որ ամուր կանգնած եմ իմ հողի վրա եւ հաստատ չեմ լքի իմ երկրիը։ ։

-Ի՞նչ կասեք «Փյունիկ»-ի վաճառքի մասին:

 - Ես միշտ ասել եմ` եթե լինի մարդ, ով պատրաստ է պահել «Փյունիկ»-ը, ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ նույն պահին ակումբը հանձնել նրան։ Վերջին ժամանակներում հայտնվեց այդ մարդը, և նա ինձ մոտ հավատ ներշնչեց։  «Փյունիկ»-ը արժեք է հայկական ֆուտբոլի համար։ Հանձինս այդ անձնավորության գտա, որ այդ մարդը սրտացավ կպահի ակումբը։ Հակառակ դեպքում` ես միշտ սխալ եմ գտել, որ ֆեդերացիայի նախագահը ակումբ ունենա։ Ով գրում է, որ «Փյունիկ»-ը վաճառվել է, թող նա էլ գրի, թե ինչ գին է տվել։

-«Փյունիկ»-ի նոր սեփականատերը նշել էր, որ առաջիկա 3 տարում թիմն ամեն ինչ պիտի անի, որ նվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Իրատեսակա՞ն եք համարում։

-Նոր սեփականատերը հայրենասեր տղա է, եւ շատ իրատեսական է նրա ասածը։  

 -Վերջին շրջանում Ձեր եւ Հրաչյա Ռոստոմյանի․․․

-Իսկ ո՞վ է Հրաչյա Ռոստոմյանը։ Ներեցեք, բայց փոխեք հարցը, ես չեմ ճանաչում նրան։

- Յուրա Մովսիսյանը վերջերս հայտնել էր, որ կարոտում է հավաքականը։ Մնո՞ւմ եք նույն կարծիքին, որ չեք հրավիրելու նրան հավաքական։

-Կարոտում է, թող նստի` նկարները նայի։ Եթե մարդը կարոտում է ինչ-որ մեկին, տեսնելիս գրկախառնվում է, իսկ նա փախնում է հավաքականի խաղից։ Եթե դուք իրեն սիրուն պատասխանեք, ինքը խելոք կմնա իր տեղում։