կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-05 10:11
Հասարակություն

Հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը կդառնա 150 դրամ

Հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը կդառնա 150 դրամ

Հայկական ժամանակը գրում է. «Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Հունվարի 1-ն էլ, ըստ նույն աղբյուրների, պատահական չի ընտրված։

 

Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի այդ, ցուրտ կլինի և երիտասարդները փողոց դուրս չեն գա։ Ընդ որում, մինչ սույն որոշման հրապարակումը հանրությանը, ըստ նույն աղբյուրների, կներկայացվի, որ տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 200 դրամ, բայց վերջում ՀՀ քաղաքացիներին իբր «ադալժենի» կարվի և իշխանությունների հաշվարկով, բոլորը գոհ կլինեն, որ գոնե 150 դրամ են վճարելու։

 

Ու թեև քաղաքական որոշումը կայացված է համարվում, իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ իր հաշվարկները կարող են չաշխատել և տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդաոնա։ Այսինքն, այս անգամ հետևանքները կարող են լինել ողբերգական և չեն սահմանափակվի հազարավոր երիտասարդների փողոց դուրս գալով, ինչպես դա եղավ ամռանը և ինչի շնորհիվ կանխվեց տրանսպորտի ուղեվարձի թանկացումը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։