|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Yerkir.am-ին հայտնի է դարձել, թե երբ կթանկանա հասարակական տրանսպորտը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշման մասին կհայտարարվի գարնանը` մարտ-ապրիլ ամսին: Հենց գարնանը տրանսպորտի թանկացման մասին որոշումը հրապարակայնացնելը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը թեթեւացած կլինի գազի եւ էլեկտրաէներեգիայի համար վճարելիք կոմունալ ծախսերից:
Մեր տեղեկություններով, սակայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս թեմայով դեռեւս խորհրդակցություններ է անցկացնում: Նա մտածում է նաեւ երկրորդ տարբերակի մասին: Ըստ մեր աղբյուրների` քննարկվում է նաեւ տրանսպորտը հուլիսին թանկացնելու տարբերակը: Նշենք, որ այդ ժամանակ նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում: Իշխանության տրամաբանությամբ` երբ տեղի ունենա աշխատավարձերի բարձրացում, ուղեվարձը 150 դրամ դարձնելն այդքան էլ չի «դատարկի» քաղաքացու գրպանը:
Նշենք, որ, այս պահի դրությամբ, Տարոն Մարգարյանը հակված է ուղեվարձը գարնանը թանկացնելու տարբերակին: Որքան շուտ թանկացումը լինի, այնքան շուտ գերշահույթ կստանան: