|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Հարավարևմտյան թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ վիճաբանություն է:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանութան Մալաթիայի բաժին հաղորդումներ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ահարոն Ա.-ն և «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ` 1982 թ. ծնված Ավետ Ա.-ն: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Ավետ և Ահարոն Ա.-երին մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: