Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արմաշ գյուղ, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Դ-ն էր, իսկ ննջասենյակում՝ մարմնի մոտ, հայտնաբերել են «Իժ-28» տիպի հրացան։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի կրծքավանդակի վրա կա կրակոցի հետք։
Փաստի առթիվ քննիչ Զոհրաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Հանգամանքները պարզվում են։