Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի հրազենային կույր վնասվածք, աջակողմյան հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել քաղաքացի։
ՔԿ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց դիմած քաղաքացին հանդիսանում է Սարդարապատ գյուղի բնակիչ՝ ծնված 1984թ.:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ քաղաքացու՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները, դեպքի վայրը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: