|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Նոյեմբերի 22-ին, ժամը 13։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Քաղաքացի Ա․ Ա․-ն (ծնված 1987 թ․) իջել է ծառից և ինքնահրկիզվել:
Փրկարարները մարել են կրակը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: