Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը տեղափոխվել է Երեւան. նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք: Աս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»:
Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։
Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»:
Հիշեցնենք՝ երեկ Գյումրիում դաժան դեպք էր տեղի ունեցել. 28–ամյա երիտասարդը ծեծել էր 43–ամյա կնոջն ու նրա 13–ամյա դստերը: Կինը մահացել է, իսկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջադեպի մասին մանրամասներ է ներկայացրել՝ նշելով. «Ծավալված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տանը գտնված անձը՝ արական սեռի ներկայացուցիչ՝ մոտ 28 տարեկան, ծեծի է ենթարկել անչափահասին և վերջինիս մորը, ով ծեծի ենթարկվելուց ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը: Տվյալ անձը, տեսնելով, որ նա մահացել է, անմիջապես տեղյակ է պահել հարազատներին, շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս գալով պարզել են, որ այդ անձը մահացել է, իսկ երեխային տեղափոխել են հիվանդանոց»: