կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-25 19:32
Հասարակություն

«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը` ՀՀ-ում առաջին պետական լաբորատոր կառույց

 «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը` ՀՀ-ում առաջին պետական լաբորատոր կառույց

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ANAB (ANSI-ASQ National Accreditation Board)-ի կողմից ստացել է ISO/IEC 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ: Այս փաստաթուղթը հավաստում է, որ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածությունը, լաբորատոր անձնակազմը համապատասխանում են միջազգային փոխճանաչելի չափանիշներին, ինչը թույլ է տալիս լաբորատոր փորձաքննությունների արդյունքները համարել հիմնավորված և հավաստի: Այսպիսով, «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը հանդիսանում է ՀՀ-ում առաջին պետական լաբորատոր կառույցը, որը ներառված է ԵԱՏՄ փորձարկման լաբորատորիաների ցանկում և միաժամանակ տրամադրում է ԵՄ անդամ ու այլ երկրներում փոխճանաչելի լաբորատոր ծառայություններ:

Հարկ է նշել, որ լաբորատոր կենտրոնի Սննդամթերքի անվտանգության լաբորատորիայի՝ ISO/IEC 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանությունը հատկապես կարևոր է հայաստանցի արտահանողների համար, քանի որ հնարավորություն է ստեղծվել արտահանվող ապրանքատեսակները տեղում ենթարկել լաբորատոր փորձարկման՝ վստահ լինելով, որ այդ փորձարկման արդյունքները ճանաչվելու են նաև օտարերկրա լաբորատորիաների և ծառայությունների կողմից, ինչն էլ, իր հերթին, էապես կհեշտացնի հայկական ապրանքատեսակների մուտքը օտարերկրյա շուկաներ: