կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-28 13:15
Հասարակություն

Մեկ կառույց` ի դեմս Հրայր Թովմասյանի, պայքարում է ողջ պետական մեքենայի դեմ. Արա Վարդանյան

Մեկ կառույց` ի դեմս Հրայր Թովմասյանի, պայքարում է ողջ պետական մեքենայի դեմ. Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին: Նա մասնավորապես նշել է, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կհանդարտվի մոտ 3 ամսից՝ երբ ՍԴ-ը կկայացնի ՀՀ 2րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով վճիռը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Մեկ կառույց`ի դեմս Հրայր Թովմասյանի պայքարում է ողջ պետական մեքենայի դեմ։ ՍԴ-ի շուրջ զավեշտի նմանվող իրավիճակը իմ կարծիքով կհանդարտվի մոտ 3 ամսից՝ երբ ՍԴ-ը կկայացնի ՀՀ 2րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով վճիռը։ Այդ որոշումը հրապարակելուց րոպեներ անց իշխանությունը կմոռանա ՍԴ-ի մասին և նոր թափով կլծվի Քոչարյանի հանդեպ նոր քրեական գործ հարուցելուն։

Զարմացա, որ ոչ ոք չնշեց թե ինչո՞ւ է Հրայր Թովմասյանի դեմ այս մեղադրանքը հնչեցվում հենց երեկ, ամսի 27 -ին։ Բանն այն է, որ մեր վայ իշխանությանը թվացել է, որ թե՛ Եվրամիության համապատասխան պաշտոնյաներն և թե՛ Վենետիկի Հանձնաժողովի աշխատակիցները արդեն գտնվում են ամանորյա արձակուրդում և չեն արձագանքի Հայաստանում սահմանադրության խմբակային բռնաբարման փաստին։ Բայց արի ու տես, որ կրկին սխալվեցին։ Արդարադատության նախարարությունը երեկ ստացել է Վենետիկի Հանձնաժողովի նախագահից գրություն, որը դեռ չեն հրապարակում։ Իսկ գրությունում տրվում է հստակ գնահատական՝ տեղի ունեցող բռնաբարությանը։

Դուք ամեն տեղ եք ստոր և վախկոտ՝ մենակով որևէ բան չեք կարող և նույնիսկ Սահմանադրության բռնաբարումը կատարում եք խմբակային։

Այ հենց տենց խմբակային էլ կդատվեք, ու այս անգամ ձեր բացակայությունը որևէ մեկը չի էլ զգա»։