կարևոր
4462 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-10 11:37
Հասարակություն

ՀՀ-ում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի

ՀՀ-ում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի

Մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: